Այսօր Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած խնդիրներն ավելի սուր են եւ անկանխատեսելի, քան 2014թ.։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողներին ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ 2016թ. բյուջեի նախագծին։

Պատգամավորի խոսքով՝ ոչ ոք չէր ենթադրում, որ Ռուսաստանի դեմ  պատժամիջոցներ կկիրառեն։ «Եթե 2009-2010թթ. սպառնալիքները տնտեսական էին, ապա հիմա դրանք քաղաքական են եւ անգամ աշխարհաքաղաքական։ «Ներկայումս մենք 2 հիմնական շուկա ունենք՝ Եվրամիությունն ու Ռուսաստանը։ Մենք պետք է մտածենք շուկաների դիվերսիֆիկացման մասին»,- ընդգծել է Հարությունյանը։

Նրա կարծիքով ռազմավարական տեսանկյունից խնդիրը հետեւյալն է. մինչեւ 2020թ. պետք է ստեղծել տնտեսության աճի կառուցվածքային նախապայմաններ։ «Մՙենք անկասկած պետք է տեխնոլոգիական առաջընթաց գրանցենք»,- հավելել է Խոսրով Հարությունյանը։