Վանկուվերցի սիկհ, Կանադայի ԶՈւ փոխգնդապետ, ոստիկանության վետերան Հարջիթ Սաջանը նշանակվել է Կանադայի պաշտպանության նախարար։ Նրա նշանակման նորությունը Կանադայի սոցիալական ցանցերի սեգմենտում դարձել է ամենաքննարկվող թեման, տեղեկացնում է CBC NEWS-ը։
Հարջիթ Սաջանը դարձել է առաջին սիկհը, ում կանադական բանակում վստահել էին գնդի հրամանատարությունը, հայտնում է NEWS.ru-ն։
Ինչպես փոխանցում է «Դոժդ»-ը, վկայակոչելով Guardian թերթը, Կանադայի նոր կառավարության կազմում ընդգրկվել է 15 տղամարդ եւ 15 կին։ Իր որոշումը պարզաբանելիս Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ նախարարների կաբինետը պետք է այնպիսի տեսք ունենա, ինչպիսին որ Կանադան, քանի որ հիմա 2015թ. է։





























