Ակցիզի բարձրացումը կարող է ստիպել բիզնեսին կրճատել շահույթը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Հարկերի բարձրացումը կարճաժամկետ կտրվածքով կարող է բերել գների աճի, բայց երկարատեւ կտրվածքով կհանգեցնի եկամուտների վերաբաշխման: Եթե շուկան սկսի ճնշել գների վրա, բիզնեսը ստիպված կլինի միջոցներ հատկացնել մեծ շահույթից, որպեսզի իրենց առեւտուրը չտուժի»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ընդունված «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու մայիսից, առաջարկում են ակցիզային հարկ կիրառել սեղմված գազի վրա, իսկ դա Հայաստանում հիմնական ավտոմոբիլային վառելիքն է:





























