Մեծ Բրիտանիան արտակարգ կարգով տարհանում է իր զբոսաշրջիկներին Շարմ էլ Շեյխ քաղաքից։ Այս մասին նոյեմբերի 5-ին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը։
«Արտակարգ իրավիճակի հետ կապված անվտանգության միջոցառումների ժամանակավոր խստացման բոլոր գործողություններն ավարտին կհասցվեն վաղը»,- ասել է Համոնդը։
Նախօրեին Մեծ Բրիտանիան չեղյալ էր հայտարարել Շարմ էլ Շեյխից կատարվող բոլոր չվերթները։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի խոսքով՝ ավիահաղորդակցման վերականգման հարցը կարող է շաբաթներ կամ ամիսներ տեւել, հայտնում է «Դոժդ»-ը։
Արտակարգ միջոցառումները պայմանավորված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր սպառնալիքի առկայությամբ։ Համոնդը նաեւ նշել է, որ չի բացառում, որ ահաբեկիչները կապ ունեն Եգիպտոսում ռուսական А321 օդանավի կործանման հետ։




























