Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Facebook-ի իր էջում հերքել է Politico պարբերականում հայտնված այն տեղեկությունները, թե ինքը մտադիր է զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը։

«Ես կցանկանայի մասնակցել մեծ փոփոխություններին եւ բարեփոխումներին ցանկացած իմ որակով, որով կարող եմ օգտակար լինել»,- ասել էր Սահակաշվիլին՝ անդրադառնալով պարեբերականի այն հարցին, թե դիտարկում է արդյոք ինքը Ուկրաինայի կառավարությունը ղեկավարելու տարբերակը, փոխանցում է ՏԱՍՍ_ը։

«Ամեն տեսակ սպեկուլյացիայից խուսափելու համար նշեմ, որ ես երբեք ոչ մի լրագրողի չեմ ասել, որ պատրաստ եմ դառնալ Ուկրաինայի վարչապետը»,- գրել է Սահակաշվիլին Facebook-ում եւ  հավելել, որ ինքը ո՛չ առաջարկ է ստացել, ո՛չ էլ ցանկություն ունի զբաղեցնել այդ պաշտոնը, փոխանցում է ՌԲԿ-ն։