«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներից եւս երեքն այսօր՝ նոյեմբերի 5-ին, դադարեցրել են հացադուլը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ հացադուլը դադարեցրած դատապարտյալներն այդ մասին համապատասխան դիմում են ներկայացրել ՔԿ հիմնարկի վարչակազմին:

Ինչ վերաբերում է հացադուլը շարունակող դատապարտյալներին, նախարարությունից հայտնեցին, որ նրանց առողջական վիճակը բավարար է. նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Նշենք, որ նախօրեին Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՔԿՀ գնացած նախարարության աշխատակիցների այցից հետո էլ հացադուլը դադարեցրել էր եւս մեկ դատապարտյալ: