Ռուսաստանը կշարունակի աջակցել արտասահմանում ռուսալեզու մամուլին, որն օգնում է հակազդել Ռուսաստանի մասին ամեն տեսակ կարծրատիպեր տարածելուն։

ՌԴ նախագահը նշել է, որ ներկայումս ռուսալեզու մամուլը ներկայացված է ավելի քան 80 երկրներում։ «Պահպանելով անկախ, անկողմնակալ դիրքորոշում՝ այդ լրատվամիջոցների մեծ մասը ձգտում է տալ ազնիվ օբյեկտիվ տեղեկատվություն։ Այդ ամենն օգնում է կոտրել կարծատիպերը եւ նախորդ տարիների նախապաշարմունքները, հակազդել տարբեր տեսակ քարոզչությանն ու կարծրատիպերին»,- ասել է Պուտինը։