Ամերիկյան պիցերիայի ցանցերից մեկը վառարանով հագեցած պիցցայի առաքման ավտոմեքենա է ներկայացրել: Մեքենայում կարելի է առաքման ճանապարհին պիցցա պատրաստել, որպեսզի հաճախորդն այն առավելագույնս թարմ ստանա: DXP (Delivery ExPert) կոչվող մեքենան երկտեղանի փոքրիկ Chevrolet է:

Kedem-ի փոխանցմամբ, մեքենան նախատեսված է 80 հում պիցցայի եւ սոուսների համար, ինչը բավարար է, որպեսզի այն մի ամբողջ օր աշխատի: Ներկայում ամերիկյան քաղաքներում վառարանով 97 ավտոմեքենա կա: Հնարավոր է՝ դրանք հայտնվեն նաեւ Եվրոպայում: