Ամերիկյան Հարավային Դակոտայի Հել Քրիքում անցկացված պեղումների ընթացքում գիտնականներն ամենախոշոր փետրավոր դինոզավրի մնացորդներն են գտել:
Ըստ Informing-ի, գտածոն եզակի է, քանի որ մնացորդների տարիքը շուրջ 70 մլն տարեկան է: Բացի այդ, գիտնականները հանգել են եզրակացության, որ հայտնաբերված մնացորդները պատկանում են դինոզավրերի բոլորովին նոր տեսակի՝ դրոմեոզավրիդ ընտանիքից:
Dakoraptor անունը ստացած հնագույն կենդանու չափը նման է Utaraptor-ի չափին, ինչը նշանակում է, որ Dakoraptor-ը կարող է իր ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչը լինել:
Մասնագետները փորձել են վերարտադրել դինոզավրի արտաքինը: Նրանց կարծիքով, Dakoraptor-ը 4-5 մետր բարձրություն է ունեցել, իսկ ամբողջ մարմինը պատված է եղել փետուրներով:





























