Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ամենանախանձ մարդիկ մինչեւ 30 տարեկաններն են: Ընդ որում նախանձի զգացումը տարիքի հետ չի անհետանում, պարզապես մարդիկ այն ավելի հազվադեպ են զգում: Այս մասին ասված է Basic and Applied Social Psychology գիտական ամսագրում հրատարակված հոդվածում:
Բացի դրանից գիտնականները պարզել են, որ նախանձը սեռից կախված չէ ՝ տղամարդիկ ու կանայք նույնքան նախանձով են վերաբերվում ուրիշների հաջողություններին: Նման եզրակացության են հանգել այն հետազոտության ընթացքում, որին մասնակցել է18-ից 80 տարեկան 900 մարդ: Հարցման մասնակիցներին հարցրել են, արդյոք նրանք երբեւէ նախանձել են որեւէ մեկին ու շարունակում են արդյոք նախանձել: Համապատասխան տարիքային կատեգորիայից եւս 800 մարդուց էլ պարզել են՝ արդյոք նրանց երբեւէ նախանձել են, կամ հիմա են նախանձում, հայտնում է Lenta-ն:
Մինչեւ 30 տարեկանների մոտավորապես 80 տոկոսը հայտնել է, որ տարվա ընթացքում ինչ- որ մեկին նախանձել է: Ընդ որում 50 եւ բարձր տարիքի մարդկանց միայն 59 տոկոսն է խոստովանել դա: Բացի դրանից գիտնականները պարզել են, որ անցած տարվա ընթացքում ինչ-որ մեկին նախանձել են կանանց 79.4 տոկոսը ու տղամարդկանց 74.1 տոկոսը:
Այսպիսով, հետազոտողները ապացուցել են, որ նախանձն ավելի շուտ տարիքային ցուցանիշներով է պայմանավորված, քան գենդերային:



























