Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում աշխատող երիտասարդ հավաքարար Էմրահ Էվրենսելն օդանավակայանի զուգարանում 24 հազար 500 եվրո է գտել ու հանձնել իրավապահներին՝ տիրոջը վերադարձնելու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էմրահ Էվրենսելը օդանավակայանի զուգարանը մաքրելու ժամանակ թղթերի համար նախատեսված արկղի մոտ փողի կապոց է գտել, որից հետո շտապ տարել է եւ հանձնել է անվտանգության մարմիններին։
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի տնօրենը գնահատել է ազնիվ աշխատակցի քայլը եւ նրան պատվոգիր ու դրամական խոշոր պարգեւ հանձնել։





























