Թուրքիայում  18 եւ 20 տարեկան 2 քույրեր միացել են «Իսլամական պետությանը»: Նրանց ծնողները դիմել են Թուրքիայի իշխանություններին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել իրենց երկու աղջիկներին Սիրիայից հետ բերելու համար։

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայում 18-ամյա Էսինը եւ 20-ամյա Էլիֆը տնից փախել եւ Սիրիայում միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Ծնողները դիմել են իշխանություններին՝ խնդրելով ամեն միջոց ձեռնարկել երիտասարդ աղջիկներին տուն վերադարձնելու համար։

Աղջիկների մայրը մամուլով եւս դիմել է աղջիկներին՝ խնդրելով վերադառնալ տուն, քանի որ թե ինքը, թե հայրն այլեւս չեն կարող ապրել առանց աղջիկների։ Մայրը նշել է, որ հայրն անհանգստությունից արդեն սրտի կաթված է տարել։