Իսպանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բարսելոնայում ծրագրվող խորհրդարանական քննարկումներն ապօրինի ճանաչելու մասին հայցը: Այսպիսով, Կտալոնիայի խորհրդարանին թույլատրել են Իսպանիայից առանձնանալու մասին քննարկումներ ու քվեարկություն անցկացնել, հայտնում է Deutsche Welle –ը:
Գալիք քվեարկությունը հակասահմանադրական ճանաչելու մասին համատեղ հայց էին ներկայացրել իսպանական իշխող «Ժողովրդական կուսակցությունը», Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությունը, եւ կատալոնական «Քաղաքացիներ» լիբերալ շարժումը, հայտնում է DPA գործակալությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Կատալոնիայի անջատողականների կոալիցիան հաղթել էր Բալսելոնայի սեպտեմբերի 27-ի ընտրություններում՝ ստանալով մարզային խորհրդարանի 135 տեղերից 62-ը: Եվս 10 տեղ էլ ապահովել էր այդ դաշինքի հետ սերտ հարաբերություններ ունեցող «Ժողովրդական միասնության թեկնածուներ» (CUP) ծայրաստիճան ձախ կուսակցությունը: Անջատողականները խոստացել էին տասնութ ամիսների ընթացքում ապահովել Կատալոնիայի անկախացումը: Իսպանիայից առանձնանալու մասին քննարկումներն ու քվեարկությունը ծրագրված է նոյեմբերի 9-ին:




























