Ալեքսանդր Լուկաշենկոն հինգերորդ անգամ է ստանձնում Բելառուսի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը կայացել է Անկախության պալատում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Ըստ Բելառուսի Հանրապետության սահմանադրության՝ նախագահը սկսում է իր պաշտոնավարումը հետեւյալ բովանդակության երդումից հետո. «Ստանձնելով Բելառուսի հանարպետության նախագահի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում են հավատարմորեն ծառայել Բելառուսի Հանրապետության ժողովրդին, հարգել ու պաշտպանել մարդու ու քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հետեւել ու պաշտպանել Բելառուսի հանրապետության Սահմանադրությունը, անշեղորեն ու բարեխղճորեն կատարել իմ ստանձնած բոլոր բարձր պարտականությունները»: Աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա՝ Աելքսանդր Լուկաշենկոն երդում է տվել բելառուսերեն:

Հետագայում Ալեքսանդր Լուկաշենկոն երդում տալու մասին ակտ է ստորագրել, որից հետո Բելառուսի ընտրությունների ու հանրապետական հանրաքվեների անցկացման հարցերով կենտրոնական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան նրան հանձնել է Բելառուսի հանրապետության նախագահի հավաստագիրը:

Երդմնակալության արարողությունը կայացել է ավելի քան հազար հրավիրվածների ներկայությամբ, նրանց շարքերում էին նաեւ բարձրաստիճան պաշտոնատար դեմքեր, Հանրապետության ներկայացուցիչների պալատի պատգամավորներ ո Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի անդամներ, զանազան մակարդակների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրացի հյուրեր: