Հայտնի մահմեդական աստվածաբան մոլլա Ջիլանի Ուրֆանին ուրբաթ օրը զոհվել է Աֆղանստանում ահաբեկչական գործողության հետեւանքով։ Պայթել է նրա մեքենային ամրացված մագնիսական ականը, տեղեկացրել է  Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով Գազնի նահանգի ոստիկանության պետի տեղակալ Ասադուլլա Շուջաեին։  

Ողբերգությունը տեղի է ունեցել Գազնի նահանգի համանուն քաղաքի Շամիր թաղամասում։ Առայժմ ոչ ոք չի ստանձնել պատասխանատվությունը ահաբեկչության համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

Գազնին Աֆղանստանի նահանգներից մեկն է, որտեղ կատաղի մարտեր են ընթանում կառավարական զորքի եւ անօրինական զինված խմբավորումների միջեւ։ 

Ուրֆանին չափավոր իսլամի կողմնակից հեղինակավոր աստվածաբաններից մեկն էր եւ շատ էր զբաղվում մշակութա-լուսավորչական աշխատանքով։