Հունաստանի խորհրդարանը քվեարկել է օրենքի երկրորդ նախագծի օգտին, որը նախատեսում է վարկատուների հետ համաձայնեցնելով խնայողության կոշտ միջոցներ կիրառել։ Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Աթենքի լրատվական գործակալությունը։ 

«Կողմ» է քվեարկել իշխող՝ Արմատական ձախ ուժերի կոալիցիայի 153 պատգամավոր (ՍԻՐԻԶԱ) եւ «Անկախ հույները»։ Դեմ են մյուս բոլոր ընդդիմադիր ուժերը, բացի   «Պոտամիից», որի ինը պատգամավոր ձեռնպահ է մնացել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։  

Օրենքի ընդունված նախագիծը, մասնավորապես, հույն ֆերմերներին զրկում է դիզելային վառելիք գնելու արտոնություններից, ինչին կտրուկ ընդդիմացել են բոլոր գյուղատնտեսական մթերքներ արտադրող երկրները։  

Օրենքի ընդունումն անհրաժեշտ է վարկատուների հետ Հունաստանի երկարաժամկետ պայմանագրի հաջող ավարտի համար։