Հայաստանում հիվանդանոցային դեպքերի ավելի քան 75 տոկոսը բաժին է հասնում պետպատվերին։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ ՀՀ խորհրդարանում 2016թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նրա վստահեցմամբ Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 329 հազար հիվանդանոցային դեպք, որոնցից վճարովի է մոտ 70 հազարը։ «Չի բացառվում, որ այստեղ մի շարք հարցեր կան, որոնցով պետք է զբաղվել։ Պետպատվերով իրականացվող ծառայությունների հիմքում պետք է լինի ծառայության որակը։ Ծառայության մակարդակն ու գինը պետք է կախված լինեն միայն պետության սահմանած որակի պահանջներից»,- նշել է նախարարը։