Պետական պարտքի հետ կապված ծախսերն առավել թափանցիկ եւ հասարակության համար տեսանելի դարձնելու մեխանիզմներ պետք է ստեղծվեն: Այս մասին նշվել է նոյեմբերի 5-ին Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում:

ՀԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրային խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել արտաքին պարտքի աճի վերաբերյալ եւ նշել, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան վերահսկողական մեխանիզմների բացակայությունն այդ գումարների ծախսման արդյունավետության ուղղությամբ թերահավատություն եւ բազմաթիվ մութ հարցեր է առաջ բերում հասարակության շրջանում:

Հանրային խորհուրդը գտել է, որ պետք է քննարկվեն այդ ծախսերն առավել թափանցիկ եւ հասարակության համար տեսանելի դարձնելու մեխանիզմներ: