Պետպատվերով սրտի վիրահատությունները հիանալի փորձ են, որոնք օգնել են հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկել։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ ՀՀ խորհրդարանում 2016թ. բյուջեի քննարկման ժամանակ, ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։Նրա խոսքով՝ սրտի վիրահատությունների համար մշակած որակի պահանջներն էապես բարձրացրել են դրանց մակարդակը։ Դրանից հետո նախարարությունը փորձել է վիրահատություններն ավելի մատչելի դարձնել։ 2015թ.-ից Առողջապահության նախարարությունը սկսել է սրտի ստենտավորման հայտնի ծրագիրը։ Համագործակցության հուշագրին արդեն միացել են 11 բուժհաստատություն, որոնք համաձայնել են նվազագույն վճարով՝ 700 հազար դրամով, ապահովել բուժման նույն որակը։ «Արդյունքում, եթե մենք առաջին տարում նախատեսել էինք 700 վիրահատություն, ապա տարվա վերջին, ըստ մեր գնահատականների, կդիմի 1500 մարդ»,- հավելել է նա։
Նախարարը հիշեցրել է, որ սրտանոթային հիվանդություններն ամեն տարի խլում են 13 հազար կյանք։ Դրան բաժին է ընկնում հանրապետությունում մահվան 100 դեպքերից 48-ը։
2016թ. պլանավորվում է սրտի անհապաղ ստենտավորում անցկացնել 3505 քաղաքացիների համար։ Դրա ընդհանուր արժեքը կկազմի 3 մլրդ 86 մլն դրամ։





























