ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը քաղաքավարի կերպով հիշեցրել է ԵԽԽՎ-ին, որ ԼՂ համակարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է գնահատում ԵԽԽՎ քաղաքական հարցերի կոմիտեում Ռոբերտ Ուորլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցի ընդունման վերաբերյալ, Ուորլիքը պատասխանել է հետեւյալը.
«Մենք կարդացել ենք բանաձեւը եւ կողջունենք զեկուցողի եւ ԵԽԽՎ հետաքրքրված անդամների հետ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկայիս մոտեցումների շուրջ քննարկումը:
Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած կազմակերպության հետ հակամարտության տեւական լուծում գտնելու շուրջ: Հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ կողմերը ընդունում են Մինսկի խմբի ձեւաչափը, եւ մենք՝ համանախագահներս, կշարունակենք մեր միջնորդական ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա»:





























