Հայաստանի բուհերում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ոչ մի քարոզչություն չի իրականացվում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Քարոզչության ոչ մի օրինակ չի եղել: Հակառակը, եղել են «ոչ» քարոզելու դեպքեր, մասնավորապես Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Այնպես որ, եկեք թողնենք իշխանությունների կողմից բուհերին ճնշելու թեման»,-ասել է Աշոտյանը:
Նա վստահեցրել է, որ եթե դպրոցների ուսուցիչները կամ բուհերի դասախոսները քարոզչություն իրականացնեն աշխատանքային ժամերին, նման վարքը չի վրիպի ԿԳՆ-ի ուշադրությունից:





























