Հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում նոյեմբերի 5-ին, ժամը 13.05-ին հաղորդում է ստացվել որ «աջ սրունքի ստորին երրորդականի փակ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 80-ամյա կին:
Պարզել է, որ տարեց կինը վնասվածքը ստացել է, որբ Գանձաքար գյուղի ուղեւորափոխադրում իրականացնող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան նստելու ընթացքում այն շարժվել է, եւ նա ընկել է մեքենայից:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:





























