Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության 38-րդ գլխավոր համաժողովին։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ կոնֆերանսի լիագումար նիստին։
Համաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանության արժանացնեն կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը եւ բյուջեն։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները։



























