Ինդոնեզիայում ուղեւորատար Boeing 737-ը դուրս է եկել Ջակարտայի օդանավակայանի թռիչքուղու սահմաններից, հայտնում է JakartaGlobe-ը։
Նշվում է, որ օդանավում եղել է 160 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, փոխանցում է Gazeta-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպից զոհեր չկան։ Բոլոր ուղեւորները բարեհաջող տարհանվել են։ Պարբերականը նշում է, որ դատելով օդանավի լուսանկարից՝ կոտրվել է շասիի առաջնային հենակը։































