Հայաստանում դեղերը բավականին որակյալ են համանման արտասահմանյան  դեղերի մասին չմտածելու համար։ Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ խորհրդարանում ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«Առողջապահության նախարարության դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մշտական վերահսկողության շնորհիվ դեղորայքի ապօրինի շրջանառությունը շատ փոքր է։ Դրա թվում այն դեղամիջոցներն են, որոնք Հայաստան են ներկրում ֆիզիկական անձինք՝ հիմնականում հարազատների համար, որոնք ավելի շատ վստահում են արտասահմանյան դեղամիջոցներին։

«Այստեղ կան եւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառների մասին հենց հիմա չեմ կարող խոսել։ Իսկ սուբյեկտիվ պատճառներից է լավ հայտնի պլացեբոյի էֆեկտը։ Դա փաստ է, որը հաշվի են առնում շատ բժշկական հետազոտություններում»,- հավելել է Մուրադյանը։