«Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ուրբաթ հարձակվել են Սիրիայի հետ սահմանակից լիբանանյան Էրսալ քաղաքի պարեկային ծառայության վրա։ Ինչպես հայտնում է «Ալ Մանար» հեռուստակայանը, ահաբեկիչները սկզբում Էլ Ջամալիի շրջանում պայթեցրել են պարեկային մեքենաներից մեկը, իսկ հետո կրակ արձակել զինվորների վրա։ Հրաձգությունից վիրավորվել է 4 զինծառայող։
Նշենք, որ ավելի վաղ Վադի Հմեյիդ դաշտավայրում ձերբակալվել էր 31 մարդուց բաղկացած մի խումբ, որի անդամներին կասկածում են ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ, փոխանցում ՏԱՍՍ-ը։





























