Ստոկհոլմի Սյոդերմալմի շրջանում այսօր՝ նոյեմբերի 6-ին, հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Aftonbladet թերթի էլեկտրոնային տարբերակը:

Ըստ թերթի տվյալների, դեպքի վայր են ժամանել ոստիկանության ջոկատներ, որոնք արգելափակել են հարակից փողոցները: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

«Տեղի ունեցածի պատճառները պարզվում են»,-լրագրողներին ասել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ալբին Բերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: