Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, ըստ ոստիկանության տեղեկությունների, պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Belfast Telegraph պարբերականը։ Ոստիկանության ներկայացուցիչները նաեւ հայտնել են, որ դեպքի վայրում ահաբեկչության հետքեր չեն հայտնաբերվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստոկհոլմի կենտրոնում խոշոր պայթյուն է որոտացել։





























