Ինտերնետում արդեն հասնելի են .vin и .wine դոմենները, գրում է ֆրանսիական Les Echos թերթը:
Ինչպես նշում է 20minutes.fr կայքը՝ դոմենային տարածքի միջազգային կարգավորող ICANN- ը նման որոշում է կայացրել գինեգործների հետ երկար վեճերից հետո: Դոմենները ձեռք է բերել ամերիկյան Donuts ընկերությունը, որը մասնագիտացած է դոմենային անունների կառավարման ոլորտում:
Գինիների աշխարհագրականորեն ամրագրված անվանումները միայն իրավատերերը կկարողանան գրանցել: Այդ գործըթնացին կհետեւի անկախ փորձագետը:
Այսպիսով, bordeaux.vin անվանումը որեւէ կողմնակի մարդ չի կարողանա գրանցել: Իսկ սովորական անունների գրանցումն այս դոմենում մոտավորապես 50 դոլար կարժենա:





























