Ամերիկյան Լուիզիանա նահանգում ձերբակալվել են այն չորս ոստիկաններից երկուսը, որոնք երեքշաբթի կրակել ու սպանել էին վեցամյա տղային, երբ հետապնդում էին նրա հորը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպը կատարվել է Մարքսվիլ քաղաքում, երբ ոստիկանները հետապնդում էին տեղի բնակիչ Քրիս Ֆյուին, որին ձերբակալելու օրդեր ունեին: Ոստիկաններն իրենց ավտոմեքենաներով չարագործին փակուղի էին մտցրել ու հրազենային զենքից կրակ բացել, երբ Ֆյուն սկսել է մեքենան դեպի նրանց կողմը վարել: Նա վիրավորում է ստացել ու հիմա հիվանդանոցում է՝ ծանր վիճակում, իսկ նրա որդին՝ Ջերեմի Մարդիսը, մահացել է գլխից ու կրծքավանդակից ստացած բազմաթիվ վնասվածքների հետեւանքով:





























