ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Բեն Քարսոնը խոստովանել է, որ 1996թ. իր հրատարակած ինքնակենսագրական վեպում ստել է Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիա ընդունվելու հարցում:
Մասնավորապես նա գրել էր, որ ընդունվել է ակադեմիա, եւ որ նրան ուսման վարձն ամբողջովին փոխհատուցող կրթաթոշակ են նշանակել, սակայն ինքը հրաժարվել է ակադեմիայում սովորելու գաղափարից եւ դրա փոխարեն դարձել բժիշկ նեյրովիրաբույժ:
Պարզվել է, որ Քարսոնը չի ընդունվել Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրա հիմնական մրցակից Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է. «Ահա Բեն Քարսոնի եւս մեկ սուտ բացահայտվեց»:





























