Ամերիկյան Փլեյնֆիլդ քաղաքում (Նյու Ջերսիի նահանգ) արձակված կրակոցների հետեւանքով մեկ տղամարդ է զոհվել, վեցամյա մի աղջիկ եւ նրա մորաքույրը վիրավորվել են, տեղեկացնում է NBC-ին։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։
Որոշ վկաներ պնդում են, որ տղամարդուն, որը հետո զոհվել է, մոտեցել է անհայտ մի անձ եւ կրակ է բացել։ Դրա հետեւանքով տուժել է մի աղջիկ եւ մի կին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Սակայն լրատվական NewJersey.com պորտալը, վկայակոչելով տեղի դատախազությանը, տեղեկացնում է, որ կրակոցներն արձակվել են մգացված ապակիներով Honda ապրանքանիշի սպիտակ մեքենայից։ 24-ամյա տղամարդը ծանր վիրավորվել է, նրան հասցրել են Նյու Բրանսուիք քաղաքի հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Հարձակման հետեւանքով տուժել են նաեւ մի աղջիկ եւ մի կին։ Աղջիկը ոտքից է վիրավորվել, նրան եւս հասցրել են հիվանդանոց։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տարրական դպրոցի մոտակայքում։ Վկաների տվյալների համաձայն, հստակ լսվել է ութ կրակոց։
Հարձակվողին հաջողվել է անհետանալ։ Ոստիկանությունը փակել է ամբողջ շրջանը, իսկ քննիչները փամփուշտների պարկուճներ են փնտրում եւ հարց ու փորձ են անում տեղի բնակիչներին։





























