Թուրքմենստանի նախագահ Գուրբանուգլի Բերդիմուհամեդովը որոշում է ստորագրել ՏԱՊՀ (Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան) գազամուղի թուրքմենական հատվածի կառուցման մեկնարկի մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թուրքմենական լրատվամիջոցներին։
Որոշման համաձայն, շինարարությամբ կզբաղվեն «Թուրքմենգազ» եւ «Թուրքմեննեֆթեգազստրոյ» պետական կոնցեռնները։ Գազամուղի վերոհիշյալ հատվածը տարեկան կունենա 33 մլրդ խորանարդ մետր թողունակություն, ինչպես նաեւ վերգետնյա ենթակառուցվածք։
Շինարարությունը կսկսվի 2015-ի դեկտեմբերին, իսկ գազատարի հատվածը կհանձնվի 2018-ի վերջին։
Մարտին հայտնի է դարձել, որ նոր գազատարի արժեքը կկազմի 7,6 մլրդ դոլար։





























