Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում ոստիկանները սպանել են 18 -ամյա Ֆերհաթ Դողրուին։
Քրդական DIHA| գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ին Դիարբեքիրում թուրքական ոստիկանության հատուկ ջոկատները հերթական հարձակումներն են իրականացրել Սուրի շրջանի բնակչության դեմ, որի ժամանակ վիրավորվել է Ֆերհաթ Դողրուն։
Երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։




























