Հնդկաստանի բանակը հաջողությամբ փորձարկել է BrahMos հրթիռը, որը նախատեսված է ցամաքային թիրախների ոչնչացման համար: Այս մասին նոյեմբերի 7-ին հայտնել է BrahMos Aerospace Limited ընկերությունը: Հրթիռն արձակվել էր Ռաջասթհան նահանգի Փոքհրան հրաձգարանում եւ բարեհաջող խոցել էր թիրախը:
Անցյալ շաբաթ հրթռը բարեհաջող փորձարկումներ էր անցել «Քոչի» ականակիր նավի տախտակամածի վրայից:
Հրթիռն արտադրվում է 1998թ. ստեղծված BrahMos Aerospace ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունում, որը կոչվել է Բրահմապուտրա եւ Մոսկվա գետերի անուններով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:





























