Ֆինլանդիայի ԱԳՆ-ն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հրաժարվել Սինայի թերակղզի զբոսաշրջային այցերից։ Գերատեսչության համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նոյեմբերի  6-ի երեկոյան։

«Արժե ընդհանրապես հրաժարվել դեպի Սինայի հյուսիս ուղեւորություններից՝ Լիբիայի հետ սահմանակից եւ արեւմտյան անապատային հատվածներ։ Անհրաժեշտ է խուսափել Սինայի հարավում գտնվող զբոսաշրջային կենտրոններ այցելությունից, եթե դրա անհրաժեշտությունը չկա», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, ԱԳՆ-ն համաքաղաքացիներին կոչ է արել առանց անհրաժեշտության չայցելել Շարմ-էլ-Շեյխի շրջան, չնայած նախկինում դա հնարավոր համարում էր՝ խորհուրդ տալով վստահելի զբոսաշրջային օպերատորի ընտրել եւ ուղեւորությունը կատարել ցերեկային ժամերի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։