Ռուս փրկարարները շարունակում են աշխատել Հյուսիսային Սինայում կործանված A321 օդանավի վթարի վայրում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օպերատիվ խմբի ղեկավար Ալեքսանդր Ագաֆոնովին:
«ՌԴ ԱԻՆ հանրագումարային ջոկատը շարունակում է աշխատել A321 օդանավի վթարի վայրում: Ռուս փրկարարներն աջակցում են Միջպետական ավիացիոն հանձնաժողովի մասնագետներին, որոնք զբաղվում են միջադեպի հետաքննությամբ»,- ասել է Ագաֆոնովը:





























