Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը սեփական միջոցներով է ապահովում իր անվտանգությունը: Այս մասին հայտնում է De Tijd պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով սպառնալիքների վերլուծության համակարգող մարմինը վարչապետի անվտանգության պոտենցիալ սպառնալիքի մակարդակը 3-ից իջեցրել է մինչեւ 2+:
Դա նշանակում է, որ վարչապետն այս պահին պետական անվտանգության ծառայությունից անձնական թիկնապահներ ստանալու կարիք չունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իսկ վարչապետը, ընդհակառակը, կարծում է, որ իր անվտանգությանը վտանգ է սպառնում, այդ պատճառով որոշել է մասնավոր թիկնապահների վարձել:





























