Հայաստանում նշում են Հետախույզի օրը եւ հետախուզության ձեւավորման  23-ամյակը (ֆոտոռեպորտաժ)։

Ամսաթիվը նոյեմբերի 5-ն է, սակայն ավանդույթի համաձայն այդ տոնը նշում են առաջիկա շաբաթ օրը։  

Դարձյալ ավանդույթի համաձայն, հյուրերին ցուցադրվել են  ուղղաթիռից դեսանտի իջեցում, էջք շենքի տանիքից, ձեռնամարտ, ուժային վարժություններ։  

Տոնի ցուցադրական մասից հետո սկսվել է առավել աչքի ընկած ծառայողների պարգեւատրումը։ 

«Կուզեի մարտիկներից յուրաքանչյուրի ձեռքը սեղմել եւ շնորհակալություն հայտնել հայ հետախույզի պրոֆեսիոնալիզմի եւ բարի անվան համար»,- ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ դիմելով հետախուզության ծառայողներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարտիկներին հրաշալի ձեռքբերումներ է մաղթել, երջանկություն, եւ ամենակարեւորը՝ խաղաղ ծառայություն։ Նախարարը հիշեցրել է Արցախի ճակատամարտում հետախուզության դերի մասին, իսկ ներկայումս խաղաղության ապահովման եւ հակառակորդի ագրեսիվ նկրտումները զսպելու գործում կարեւոր ավանդի։ «Ես հպարտանում եմ ձեզնով», - ասել է Սեյրան Օհանյանը։ 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am