ԱՄՆ Թեքսասի նահանգում անհայտ անձը վիրավորել է շրջանային դատավորին՝ Օսթին քաղաքում՝ կնոջ տան մոտ, կրակելով նրա վրա: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Շրջանային դատավոր Ջուլի Քոչուրեքին հիվանդանոց են տեղափոխել: Նրա վիճակը կայուն է: Քաղաքի ոստիկանապետ Մարկ Շփանգլերի խոսքով՝ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը դեռեւս ձերբակալություններ չի իրականացրել միջադեպի կապակցությամբ: Դեռեւս պարզ չէ, թե հարձակումը կապ ունեցել է արդյոք դատավորի մասնագիտական գործունեության հետ, փոխանցում է « ՌԻԱ Նովոստի» -ն:





























