Հայ հետախույզ, ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Յուրի Սաքունցը 2 նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Իր նվաճումները հայ մարտիկը նվիրել է Հայաստանի ԶՈւ ռազմական հետախուզության ձեւավորման 23-րդ տարեդարձին:
Հանդիսավոր օրվան նվիրված միջոցառումների ժամանակ Յուրի Սաքունցը միանգամից 2 ռեկորդ է սահմանել՝ քայլելով ձեռքերի վրա եւ ատամներով մի քանի տասնյակ մետր քաշելով բանակային ջիպից կապված պարանը:
Երկրորդ դեպքում նա ձեռքի ճկույթով տեղից շարժել է եւ քաշելով տարել 4 բանակային ջիպ, որոնց ընդհանուր քաշը 12 տոննա է:
Սաքունցն արդեն Հայաստանի հնգակի չեմպիոն է եւ աշխարհի կրկնակի ռեկորդակիր:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























