Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը եւ Թայվանի առաջնորդ  Մա Ինցզյուն նոյեմբերի 7- Սինգապուրում տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ իրար ձեռք են սեղմել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

«Այս օրը կմնա պատմության մեջ», — հանդիպման մեկնարկին ասել է Չինաստանի առաջնորդը եւ նշել, որ Թայվանի նեղուցի 2 կողմերում ապրող չինացի ժողովուրդը բավական իմաստուն է իր խնդիրներն ինքնուրույն լուծելու համար, փոխանցում է Gazeta-ն:

Ձեւական առումով Թայվանը մինչ օրս Չինաստանի վարչական միավոր է հանդիսանում, սակայն երկու հանրապետությունների միջեւ կապը խզվել էր ավելի քան կես դար առաջ: Սա 1949թ.-ից ի վեր երկու առաջնորդների առաջին հանդիպումն է: