Ռումինիայի «Կոլեկտիվ» գիշերային ակումբում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 36-ի: Շաբաթ օրը հիվանդանոցում մահացել է եւս 2 մարդ: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նրանց փոխանցմամբ մի քանի երկիր համաձայնել են իրենց հիվանդանոցներում տեղավորել ողբերգությունից տուժած մարդկանց: Այդ երկրների թվում են Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան եւ Իսրայելը:
Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհի պատճառը հրատեխնիկան է եղել: Ողբերգության պահին ակումբում եղել է 400 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշենք, որ միջադեպից հետո Ռումինիայում բողոքի ցույցեր են սկսվել: Ցուցարարները պահանջում են պատժել հրդեհի մեղավորներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի գիշերը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնում՝ Colectiv գիշերային ակումբում, Հելոուինին նվիրված երեկոյի ժամանակ՝ ռոք խմբի հրավառության շոուի ընթացքում, խոշոր հրդեհ էր բռնկվել





























