Տավաուշի մարզում` Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին նոյեմբերի 5-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վնասված ռուսական բեռնատարը արդեն 2 օր է` չեն կարողանում հեռացնել Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը՝ նշելով, որ նոյեմբերի 6-ի երեկոյան փորձել են դուրս բերել այն, բայց ադրբեջանական կողմի գնդակոծությունների պատճառով չեն կարողացել:
Նրա խոսքով, այժմ գյուղացիները նախընտրում են Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհով չերթեւեկել, քանի որ այն անվտանգ չէ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. նոյեմբերի 5-ին, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից բեռնատար է վնասվել: Դեպքը տեղի է ունեցել Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհին` մինչեւ Բաղանիս գյուղ հասնելը: Կրակոցներից ծակվել են ավտոմեքենայի անվադողերը, վնասվել է շարժիչը:





























