«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երկարատեւ բանակցություններից հետո ազատել է փետրվարին գերեվարված քրիստոնյա ասորիներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԻՊ-ն ազատել է մեր համայնքի 37 անդամի: Նրանք բոլորը Թել Թամար քաղաքում են: Նրանք հիմնականում կանայք են»,- ասել է Լիբանանի ասորի համայնքի ներկայացուցիչ հայր Սարգոնը:
Ահաբեկիչների հետ բանակցություններն սկսվել էին մարտին՝ քրիստոնյաների գյուղերը գրավելուց հետո: Գերի էր տարվել 250 տեղաբնակ:





























