Իսրայելի նախկին նախագահ Իցհակ Նավոնը մահացել է 95 տարեկան հասակում, հայտնում է Associated Press-ը:
Գործակալության հետ զրույցում այդ տեղեկությունն արդեն հաստատել է Նավոնի ընտանիքը, փոխանցում է Gazeta-ն:
Նավոնը Իսրայելի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1978-1983թթ., իսկ 1984-1992թթ. զբաղեցրել է երկրի կրթության եւ մշակույթի նախարարի պաշտոնը:
1980թ. նա դարձավ առաջին իսրայելցի նախագահը, ով այցելեց Եգիպտոս, որտեղ խորհրդարանում ելույթ ունեցավ արաբերեն:





























