26-ամյա Էրիկ Կիրակոսյանի անելանելի վիճակի մասին պատմող` NEWS.am-ի հրապարակումից հետո ՀՀ Առողջապահության նախարարությունը մասնակիորեն զեղչել է Էրիկի մոր սրտի վիրահատության գումարը՝ մասնակի պետպատվերի շրջանակներում զիջելով 365.000 դրամ: Էրիկի մորը մեկ շաբաթ առաջ դուրս են գրել հիվանդանոցից:

Էրիկի մոր վիրահատության արժեքը կազմել էր 3 մլն 900 հզր դրամ: Հարազատների ու բարեկամների աջակցությամբ երիտասարդին հաջողվել էր հավաքել ու հիվանդանոցին վճարել ընդամենը  1.250.000 դրամը։

Դպրոցում աշխարհագրություն դասավանդող 26-ամյա երիտասարդը, որի  աշխատավարձը ամսական ընդամենը  35.000-40.000 դրամ է կազմում, չի կարողանում վճարել այն: Երեք անձից կազմված ընտանիքի եկամուտը չի անցնում ամսական 100.000 դրամը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էրիկ Կիրակոսյանը «Նոր Նորքի սրտաբանականի բժիշկներին ասել էր, որ կարող է վճարել մոր վիրահատության գումարը, որպեսզի փրկի նրա կյանքը: Սակայն վիրահատությունը կատարել են, ամեն ինչ բարեհաջող է անցել, վիրահատությունից հետո, պարզվել է, որ երիտասարդը չի կարող վճարել. գումար չունի:

Բուժհաստատության տնօրենը երիտասարդին մի քանի օր ժամանակ էր տվել` մնացած գումարը բերելու համար։

Առողջապահության նախարարության 365.000 դրամի չափով զեղչի կիրառումից հետո Էրիկը դեռևս 2.285.000 դրամ վճարելու պարտավորություն ունի եւ հնարավորություն ունեցողներին խնդրում է աջակցել իրեն։

Էրիկին ու նրա մորը աջակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել Էրիկ Կիրակոսյանի անունով «Յունիբանկում» բացված հետևյալ հաշվեհամարներին.

Հայկական դրամ-24101005914502

ԱՄՆ դոլար-24101005914503

Ռուսական ռուբլի-24101005914504