Մյանմարում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասերի առջեւ երկար հերթեր են գոյացել։ Ավելի քան 40 հազար ոստիկաններ վերահսկում են կարգուկանոնն ընտրատեղամասերում։

Ընտրարշավին մասնակցում է ավելի քան 6 հազար թեկնածու, որոնք ներկայացնում են 91 կուսակցություններ։

Մյանմարում ընտրական իրավունք ունի 31 մլն մարդ։ Անվտանգության նկատառումներից ելնելով, Կաչին եւ Կարեն նահանգների 400 ընտրատեղամասերում քվեարկությունը չեղյալ է հայտարարվել։ Այդ նահանգներում գործում են ապստամբները, որոնք մի քանի տասնամյակ մարտեր են մղում կանոնավոր բանակի դեմ։

Մյանմարում ընտրություններում ներգրավված է ավելի քան 10 հազար դիտորդ։

Մյանմարը սեփական խորհրդարան կունենա միայն 2010 թվականին։ Խորհրդարանը բաղկացած է վերին եւ ստորին պալատներից։ Տեղի օրենսդրության համաձայն, երկու պալատների 25 տոկոսը կզբաղեցնեն զինվորականները, որոնց նշանակում է գերագույն գլխավոր հրամանատարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։