Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին դեմ է մարիխուանա ծխելու համար քրեական հետապնդում իրականացնելուն։ Այս մասին ն գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ես դեմ եմ, որ մարիխուանա ծխելու համար մարդկանց ազատազրկեն, բայց ես նաեւ կասկածանքով եմ վերաբերում ցանկացած տեսակի թմրամիջոցի օրինականացմանը»,-հայտարարել է Սահակաշվիլին «Մարդիկ. Hard Talk. LIVE» շոուի եթերում, հաղորդում է Gazeta.ru-ն։





























