Վայոց Ձորի մարզում, նոյեմբերի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ-ին ավտովթար է տեղի ունեցել։
Բախվել են Վայք քաղաքի բնակիչ, 47-ամյա Աղասի Հ.-ի վարած «ՎԱԶ 21074» մակնիշի 34 ՏR 168 համարանիշի եւ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ, 24-ամյա Արգամ Հ.-ի վարած «Նիսան» մակնիշի 33 TԼ 135 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 մեքենաների ուղեւորներ, Վայք քաղաքի բնակիչ, 29-ամյա Մարիա Մ.-ն եւ ԱՄՆ Միսուրի նահանգի բնակիչ 33-ամյա Հարրի Գլասսը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Նշվում է, որ վիրավորներից Մարիամ Մ.-ն աշխատում է ՀՀ փաստաբանների պալատում` որպես փաստաբան, իսկ վիրավոր Հարրի Գլասսը սովորում է ԱՄՆ Միսուրիի համալսարանում:





























